Քաղաքական

27.09.2020 20:11


Արցախում 30-ից ավելի խաղաղ բնակիչ է վիրավորվել. Արցախի ՄԻՊ (տեսանյութ)

Արցախում 30-ից ավելի խաղաղ բնակիչ է վիրավորվել. Արցախի ՄԻՊ (տեսանյութ)

Փաստերի տեսանկյունից արդեն հայտնի է, որ այսօր առավոտից Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել և՛ առանջագծի երկայնքով, և՛ նաև խորքում գտնվող բազմաթիվ բնակավայրերի ուղղությամբ, ծանր հրետանի և օդուժ է կիրառել, հատկապես հարվածային անօդաչու թռչող սարքեր: Այս մասին Արցախի տեղեկատվական շտաբի հրավիրված ասուլիսում ասաց Արցախի Հանրապետության ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

«Դրա հետևանքով բազմաթիվ վնասներ են եղել, առաջին հերթին քաղաքացիական անձանց շրջանում զոհեր, այս պահին հաստատված երկու զոհ կա, վիրավոների առումով թվերը դեռևս ճշտվում են, բայց տասնյակ վիրավորներ են, այս պահի դրությամբ 30-ից ավելի վիրավորներ կան քաղաքացիական բնակչության շրջանում, բայց կարծում եմ՝ թիվն անընդհատ մեծանելու է: Մեր նախնական տվյալներով՝ ավելի քան 50 բնակավայր թիրախի տակ է եղել Ադրբեջանական հրետակոծությունների և ԱԹՍ-ների հարվածների ժամանակ»,-ասաց Բեգլարյանը:

Արցախի ՄԻՊ-ը նշեց, որ առնվազն այս պահի դրությամբ մի քանի հարյուր անշարժ գույքի և ենթակառուցվածքների վնասվածքներ կան ամբողջ հանրապետությունում, ներառյալ ճանապարհներ, էլեկտրագծեր, գազի խողովակներ, ջրատար խողովակներ, բավականին շատ բնակարաններ, որոնց հետևանքով էլ քաղաքացիական զոհերն ու վիրավորներն են արձանագրվել, մեքենաներ. «Սրանք ակնհայտ կերպով ցույց են տալիս, որ Ադրբեջանը նպատակային և հասցեական կերպով թիրախավորել է քաղաքացիական բնակչությանը: Սրանք ռազմական օբյեկտներից բավական մեծ հեռավորության վրա են գտնվում և Ադրբեջանը չի կարող ասել, որ ռազմական օբյեկտներն են թիրախավորել»,- ասաց Արտակ Բեգլարյանը և հավելեց, որ այս փաստերն ամբողջությամբ ներկայացնելու են:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը