Լրահոս

27.09.2020 11:50


Կորոնավիրուսից մահացած 81, 82, 90 տարեկան քաղաքացիները ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ. ԱՆ

Կորոնավիրուսից մահացած  81, 82, 90 տարեկան քաղաքացիները ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ. ԱՆ
Սեպտեմբերի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 49400 դեպք, որոնցից 43613-ն` առողջացած, 951-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4541 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 284226 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 3860 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 328 նոր դեպք: Ունենք 37 առողջացած:
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 90 (կին), 82 (տղամարդ) և 81 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Այս խորագրի վերջին նյութերը