Լրահոս

23.09.2020 11:10


8 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 210 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

8 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 210 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում սեպտեմբերի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 210 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 47 877-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 8 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1234-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 350 է, ընդհանուր առողջացածներինը՝ 43026, փաստացի բուժվողներինը՝ 3617: Մեկ օրում արվել է 2256 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 268322 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը