Լրահոս

21.09.2020 13:04


Հրազդանում բախվել են Mercedes-ն ու Հրազդանի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենան. կան վիրավորներ

Հրազդանում բախվել են Mercedes-ն ու Հրազդանի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենան. կան վիրավորներ

Երեկ՝ սեպտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի Զորավար Անդրանիկի պողոտայի և Հայ ֆիդայիների փողոցի օղակաձև խաչմերուկում բախվել են Հրազդան քաղաքի բնակիչներ՝ 24-ամյա Նարեկ Դանիելյանի վարած Mercedes մակնիշի և 51-ամյա Աբել Ավագյանի վարած Jinbei մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ա. Ավագյանը, նրա ավտոմեքենայում գտնվող Հրազդանի բնակիչ՝ 46-ամյա Ժաննա Արզումանյանը, Mercedes-ի ուղևոր՝ Հրազդան քաղաքի բնակիչ, 19-ամյա Գ. Դանիելյանը մարմնական վնասվածքներով բուժօգնոթյան են դիմել «Հրազդան» բժշկական կենտրոն իսկ Mercedes-ի վարորդ Ն. Դանիելյանը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Jinbei ավտոմեքենան հաշվառված է «Հրազդան» բժշկական կենտրոնի հաշվեկշռում։

Այս խորագրի վերջին նյութերը