Լրահոս

21.09.2020 11:14


Կորոնավիրուսից մահացած 60, 61, 65, 81, 82, 84 տարեկան քաղաքացիները ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ. ԱՆ

Կորոնավիրուսից մահացած  60, 61, 65, 81, 82, 84 տարեկան քաղաքացիները ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ. ԱՆ
Սեպտեմբերի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 47552 դեպք, որոնցից 42637-ն` առողջացած, 936-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3692 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 265241 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 1633 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 121 նոր դեպք: Ունենք 29 առողջացած:
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 65 (կին), 82 (տղամարդ), 81 (կին), 61 (տղամարդ), 60 (կին) և 84 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Այս խորագրի վերջին նյութերը