Լրահոս

21.09.2020 11:05


6 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 121 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

6 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 121 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում սեպտեմբերի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 121 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 47552-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի:

Սեպտեմբերի 21-ի դրությամբ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1223-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 29 է, ընդհանուր առողջացածներինը՝ 42637, փաստացի բուժվողներինը՝ 3692:

Մեկ օրում արվել է 1633 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 265241 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը