Քաղաքական

20.09.2020 08:33


Ում որ վերաբերում էր, ինքը դա տեսել, հասկացել, զգացել է. Գագիկ Ծառուկյանն՝ իր գրառման մասին (տեսանյութ)

Ում որ վերաբերում էր, ինքը դա տեսել, հասկացել, զգացել է. Գագիկ Ծառուկյանն՝ իր գրառման մասին (տեսանյութ)

Ում որ վերաբերում էր, ինքը դա տեսել է, հասկացել է, զգացել է: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսպես պատասխանեց NEWS.am-ի լրագրողի այն հարցին, թե ում էր ուղղված նրա ֆեյսբուքյան աղմկահարույց գրառումը:

NEWS.am-ի լրագրողի ճշգրտող հարցին, թե արդյոք այդ գրառումը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է վերաբերում, Գագիկ Ծառուկյանը չմեկնաբանեց:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գագիկ Ծառուկյանը Facebook-ի իր էջում գրել էր. «Կարծում եմ ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»:

Դրանից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ. «Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների եւ ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն: Աջակցել, միանշանակ աջակցել»:

Այս խորագրի վերջին նյութերը