Լրահոս

18.09.2020 14:01


Նախօրեին Շենգավիթ ԲԿ-ում 30-ամյա ծննդկան է մահացել

Նախօրեին Շենգավիթ ԲԿ-ում 30-ամյա ծննդկան է մահացել

Նախօրեին Շենգավիթ բժշկական կենտրոնում 30-ամյա ծննդկան է մահացել. այս մասին Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ԲԿ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անուշ Բադալյանը:

«Բժիշկների կողմից ամեն ինչ արվել է՝ ծննդկանի կյանքը փրկելու համար»,-նշեց նա՝ հավելելով, թե մանրամասներ կհայտնեն հաղորդագրությամբ:

Դիտարկմանը, թե լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ծննդկանի ծնողներից մեկը նշել է, թե մինչ այս պահը տեղյակ չեն՝ ինչից է մահացել իրենց դուստրը, Բադալյանն արձագանքեց. «Փորձագիտական հետաքննությունը կպարզի, թե ինչից է մահացել, որովհետև այսպես միանշանակ ասել չենք կարող. մեր պաշտոնական հաղորդագրության մեջ բոլոր կետերով կնշվի, թե ինչ իրավիճակ է եղել, ինչ է կատարվել, և ինչ են արել բժիշկները»:

Այս խորագրի վերջին նյութերը