Քաղաքական

17.09.2020 21:08


Ներկա պահին պետք է կենտրոնանալ բանակցային գործընթացի վերականգնման վրա. Զախարովան անդրադարձել է Արցախում լիբանանահայերի բնակեցման հարցին

Ներկա պահին պետք է կենտրոնանալ բանակցային գործընթացի վերականգնման վրա. Զախարովան անդրադարձել է Արցախում լիբանանահայերի բնակեցման հարցին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լիբանանից ժամանած հայ ընտանիքներին Արցախում վերաբնակեցնելու հարցին:

«Մենք լսել ենք Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների՝ Լիբանանից եկած փախստականներին ԼՂՀ-ում բնակեցնելու մտադրության մասին: Լսել ենք, որ երկու հայ ընտանիք, որոնք հեռացել են Լիբանանից, ցանկություն են հայտնել այնտեղ բնակվելու: Ստուգված տվյալներ լիբանանցի փախստականների հոսքի մասին չունենք»,-ասել է Զախարովան՝ պատասխանելով հարցերից մեկին:

Վերջինս հավելել է, որ ներկա պահին պետք է կենտրոնանալ բանակցային գործընթացի վերականգնման վրա, այդ թվում՝ տարածաշրջանում տեղահանված մարդկանց խնդրի:

Զախարովան հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի 14-ին զրուցել են ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ և հրավիրել հանդիպման՝ քննարկելու համար ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը