Լրահոս

17.09.2020 17:01


Էրեբունիում 3 անչափահաս աղջիկների վրաերթի են ենթարկել. նրանք հիվանդանոցում են

Էրեբունիում 3 անչափահաս աղջիկների վրաերթի են ենթարկել. նրանք հիվանդանոցում են

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 38-ամյա Արամայիս Պետրոսյանը իր վարած Mitsubishi IO մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտայից դեպի Սասունից Դավթի հրապարակ տանող հատվածում՝ Սասունցի Դավթի արձանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածները, ովքեր 3 աղջիկ երեխաներ են, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկված երեխաների ինքնությունը։

Վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել երեխաներին, զանգահարել է 1-03, օգնել է երեխաներին տեղափոխել հիվանդանոց, որից հետո ահազանգել է 1-02։

Քիչ առաջ վարորդի ինքնազգացողությունն էլ վատացավ, ինչի համար ճանապարհային ոստիկանները դեպքի վայր կանչեցին շտապօգնության բժիշկներին, ովքեր վայրկյանների ընթացքում ժամանեցին և օգնություն ցուցաբերեցին վարորդին։

***

Վթարի ենթարկված 16-ամյա երեք երեխաների կյանքին վտանգ չի սպառնում, երեքն էլ գիտակից են։

Անցել են անհրաժեշտ բոլոր բուժզննությունները։ Ունեն սալջարդ վերքեր։ Նրանցից երկուսը գտնվում են Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում, իսկ երրորդը՝ նյարդավիրաբուժական բաժանմունքում։ Գտնվում են բժիշկների հսկողության ներքո։

Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի մամուլի խոսնակի Գևորգ Դերձյանի ֆեյսբուքյակ էջից

Այս խորագրի վերջին նյութերը