Լրահոս

17.09.2020 13:03


Կոտայքի մարզում BMW-ն մխրճվել է ոչխարի հոտի մեջ. 3-ը սատկել են, մեկը՝ վիրավոր է. հավաքվածներն էլ ասում էին. «Կարևորը՝ «Զոզո» ավանակին բան չի եղել»

Կոտայքի մարզում BMW-ն մխրճվել է ոչխարի հոտի մեջ. 3-ը սատկել են, մեկը՝ վիրավոր է. հավաքվածներն էլ ասում էին. «Կարևորը՝ «Զոզո» ավանակին բան չի եղել»

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Կոտայքի մարզում, ժամը 19:45-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին՝ Աբովյանի կամրջի մոտ, մխրճվել է ոչխարի հոտի մեջ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, բարեբախտաբար, մարդկային կորուստներ չկան, սակայն 3 ոչխար սատկել է, մեկն էլ՝ վիրավոր է:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և ոչխարների տիրոջ ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր ներկայացան ոչխարի հոտի տիրոջ բարեկամներ ու ընկերներ, ասում էին, որ կարևորը մարդի չի տուժել, ու, որ ամենկարևորն է, «Զոզո» ավանակին բան չի եղել, մնացածը կյանք է, ոնց որ Թումանյանն էր ասում՝ օրեր են, կմթնեն ու անց կկենան:

Այս խորագրի վերջին նյութերը