Լրահոս

16.09.2020 12:00


Ախթալա համայնքի քարի արտադրամասերից մեկի 57-ամյա աշխատակիցը մոտ 6 մետր բարձրությունից վայր է ընկել և տեղում մահացել

Ախթալա համայնքի քարի արտադրամասերից մեկի 57-ամյա աշխատակիցը մոտ 6 մետր բարձրությունից վայր է ընկել և տեղում մահացել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 13-ին, Լոռու մարզում, ժամը 17:00-ին «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ախթալա համայնքի Նեղոց բնակավայրի վարչական տարածքում գտնվող «Գոարտ Ստոուն» ՍՊԸ-ին պատկանող քարի արտադրամաս, սակայն մինչև շտապօգնության խմբի տեղ հասնելը, քաղաքացին մահացել է:

Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ մահացածը Ախթալայի բնակիչ, 57-ամյա Կամո Բարսեղյանն էր:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս նույն օրը՝ ժամը 15:10-ի սահմաններում, նշված քարի արտադրամասում՝ աշխատակիցների ներկայությամբ, էլեկտրականության հետ կապված աշխատանքներ կատարելու ժամանակ անզգուշաբար սայթաքել է և մոտ 6 մետր բարձրությունից վայր է ընկել և տեղում մահացել:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը