Աշխարհ

16.09.2020 11:55


Վրաստանում կորոնավարակի 196 նոր դեպք է գրանցվել

Վրաստանում կորոնավարակի 196 նոր դեպք է գրանցվել

Վրաստանում արձանագրվել է կորոնավարակով վարակման 196 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում։

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավարակի 2758 դեպք:

Ապաքինվել է ևս 6 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 1412։

Կորոնավարակի հետևանքով մահացել է 19 մարդ։

Կարանտինի ռեժիմում գտնվում է 6633 քաղաքացի, իսկ ստացիոնարում դիտարկման տակ է 836 մարդ:

Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը