Լրահոս

16.09.2020 11:02


3 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 257 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

3 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 257 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում սեպտեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 257 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 46 376-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել:

Մեկ օրում առողջացածների թիվը 128 է, ընդհանուր առողջացածներինը՝ 42 069, փաստացի բուժվողներինը՝ 3101: Մեկ օրում արվել է 4135 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 247 839 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը