Քաղաքական

15.09.2020 15:29


Հայկական զինուժի կորուստները 2020-ի օգոստոսին

Հայկական զինուժի կորուստները 2020-ի օգոստոսին

2020 թվականի օգոստոսի 1-31-ը Razm.info-ն արձանագրել է հայկական զինված ուժերի (ներառյալ Արցախի Պաշտպանության բանակի) 11 զինծառայողի մահվան դեպք՝ օգտվելով բաց աղբյուրներից և ՀՀ գլխավոր դատախազության տրամադրած տվյալներից։

Ոչ մարտական

Ժամկետային զինծառայող Խաչիկ Բաղդասարյանը մահացել էր հիվանդութան պատճառով օգոստոսի 21-ին։ Դեպքի մասին հայտնել էր ՀՀ ՊՆ-ն։

Սպա Արամ Ղազարյանը մահացել էր ավտովթարի պատճառով օգոստոսի 1-ին։ Զինծառայողի մահվան մասին Ռազմինֆոյին հայտնի է դարձել դատախազություն ուղարկած հարցման պատասխանից։

Պայմանագրային զինծառայող Հերիքնազ Նիկողոսյանը COVID-19 հիվանդությունից մահացել էր օգոստոսի 2-ին։ Զինծառայողի մահվան մասին Ռազմինֆոյին հայտնի է դարձել դատախազություն ուղարկած հարցման պատասխանից։

Պայմանագրային զինծառայող Սպարտակ Ախցխեցյանը մահացել էր ավտովթարի պատճառով օգոստոսի 6-ին։ Զինծառայողի մահվան մասին Ռազմինֆոյին հայտնի է դարձել դատախազություն ուղարկած հարցման պատասխանից։

Պայմանագրային զինծառայող Սամվել Ղարիբյանը մահացել էր ավտովթարի պատճառով օգոստոսի 6-ին։ Զինծառայողի մահվան մասին Ռազմինֆոյին հայտնի է դարձել դատախազություն ուղարկած հարցման պատասխանից։

Պայմանագրային զինծառայող Ալիկ Սրապյանը մահացել էր ավտովթարի պատճառով օգոստոսի 7-ին։ Զինծառայողի մահվան մասին Ռազմինֆոյին հայտնի է դարձել դատախազություն ուղարկած հարցման պատասխանից։

Սպա Արման Բաբայանը մահացել էր օգոստոսի 9-ին։ Բաբայանի մոտ ախտորոշվել էր «սրտամկանի ինֆարկտ»։ Զինծառայողի մահվան մասին Ռազմինֆոյին հայտնի է դարձել դատախազություն ուղարկած հարցման պատասխանից։

Պայմանագրային զինծառայող Գեղամ Խաչատրյանը մահացել էր ավտովթարի պատճառով օգոստոսի 12-ին։ Զինծառայողի մահվան մասին Ռազմինֆոյին հայտնի է դարձել դատախազություն ուղարկած հարցման պատասխանից։

Պայմանագրային զինծառայող Հայկ Իսպիրյանը մահացել էր օգոստոսի 21-ին։ Իսպիրյանն իր տանը շինարարական աշխատանքների ժամանակ մնացել էր պատի փլուզման տակ, ինչի հետևանքով տեղում մահացել էր։ Զինծառայողի մահվան մասին Ռազմինֆոյին հայտնի է դարձել դատախազություն ուղարկած հարցման պատասխանից։

Սպա Էդիկ Շիրինյանը «սրտամկանի կաթվածի» պատճառով հանկարծամահ էր եղել օգոստոսի 29-ին։ Զինծառայողի մահվան մասին Ռազմինֆոյին հայտնի է դարձել դատախազություն ուղարկած հարցման պատասխանից։

Սպա Վարդան Իսրայելյանը ականջի շրջանում մեղվի խայթոցից մահացել էր օգոստոսի 30-ին։ Զինծառայողի մահվան մասին Ռազմինֆոյին հայտնի է դարձել դատախազություն ուղարկած հարցման պատասխանից։

Մարտական Ոչ մարտական
Հունվար 0 6
Փետրվար 0 7
Մարտ 1 2
Ապրիլ 0 2
Մայիս 1 4
Հունիս 0 8
Հուլիս 6 1
Օգոստոս 0 11
Ընդհանուր 8 41

Ադրբեջանական բանակի օգոստոս ամսվա կորուստներն՝ այստեղ։

Այս խորագրի վերջին նյութերը