Աշխարհ

15.09.2020 13:20


Թուրքիայում օրեցօր ավելանում են Covid-19-ից մահացության դեպքերը

Թուրքիայում օրեցօր ավելանում են Covid-19-ից մահացության դեպքերը

Թուրքիայում սեպտեմբերի 14-ին նոր տիպի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 63 մարդ։ Այդ մասին տեղեկություն է հրապարակված Թուրքիայի առողջապահության նախարարության կայքէջում։

Նշվում է, որ 1 օրում անցկացված 112․563 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1․716 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 1.225 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 260.058 մարդ, իսկ 1.301 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Մինչև այժմ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 292.878 և մահվան 7․119 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 8 մլն 632.123-ի։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը