Լրահոս

15.09.2020 10:06


ԿԳՄՍՆ-ում քրքրում են Ֆեյսբուքը, ու վայն եկել է տարել, եթե հանկարծ «բռնեցնեն»

ԿԳՄՍՆ-ում քրքրում են Ֆեյսբուքը, ու վայն եկել է տարել, եթե հանկարծ «բռնեցնեն»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ուսուցիչները, դպրոցի տնօրենները խիստ զայրացած են ԿԳՄՍ նախարարության ուղեցույցի պարտադրանքներից՝ շատ լավ հասկանալով, որ դրանք տեղ-տեղ աբսուրդի են հասնում, բայց չեն համարձակվում այդ մասին բարձրաձայնել։

Սա դեռ ամբողջը չէ, նրանք այլ վախեր էլ ունեին։ Ուսուցիչները երեկ ամբողջ օրը ծնողներին մեկ-մեկ խնդրել են երեխաների հետ առանց դիմակի իրենց նկարները չտարածել համացանցով, որովհետեւ, ասում են, նախարարությունը քրքրում է Ֆեյսբուքը, ու վայն եկել է տարել, եթե հանկարծ «բռնեցնեն». պատժվելու է ոչ միայն ուսուցիչը, այլեւ` տնօրենը»:

Այս խորագրի վերջին նյութերը