Աշխարհ

14.09.2020 20:20


Վրաստանի խորհրդարանի ևս մեկ պատգամավորի մոտ կորոնավիրուս Է հաստատվել

Վրաստանի խորհրդարանի ևս մեկ պատգամավորի մոտ կորոնավիրուս Է հաստատվել

«Մեր Վրաստանը-Համերաշխության դաշինք» կուսակցության գործադիր քարտուղար, խորհրդարանական Գեդևան Փոփխաձեի մոտ կորոնավիրուս Է հաստավել, այդ մասին կուսակցության մամուլի ծառայությունը հայտնել Է Facebook-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Փոփխաձեին բարձր ջեմությամբ տեղափոխել են Թբիլիսիի Հանրապետական հիվանդանոց:

«Մեր Վրաստանը-Համերաշխության դաշինք»-ը Հիվանդությունների վերահսկողության ազգային կենտոնի հետ կոնսուլտացիաներից հետո հավաստում Է, որ կուսակցության գործադիր քարտուղար Գեդևան Փոփխաձեի մոտ կորոնավիրուսի ստուգումը դրական արդյունք Է տվել»,-հայտարարել են կուսակցությունում:

Մի քանի օր առաջ կորոնավիրուս Էր հայտնաբերվել այդ նույն կուսակցության քաղաքական քարտուղար Լևան Գոգիչաիշվիլիի և նրա կնոջ՝ «ՏՎ Պիրվելի» հեռուստաընկերության լրագրողուհի Վիկա Բուկիայի մոտ: Կուսակցության ղեկավարները և նրանք, ովքեր շփվել են ախտահարվածների հետ, գտնվում են ինքնամեկուսացման մեջ, հաղորդել Է Sputnik-ը:

Այս խորագրի վերջին նյութերը