Լրահոս

14.09.2020 13:10


ՀՀ-ում ռուսական բազայի հետախույզները պայմանական հակառակորդի թիկունքում դեսանտավորում են իրականացրել

ՀՀ-ում ռուսական բազայի հետախույզները պայմանական հակառակորդի թիկունքում դեսանտավորում են իրականացրել

Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները երկկողմ գումարտակային մարտավարական վարժանքների ընթացքում կատարել են պայմանական հակառակորդի թիկունքի դեսանտավորում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:

Հետախույզներն ու հատուկ նշանակության ջոկատայինները գրոհային եղանակով Մի-8ՄՏՎ ուղղաթիռներից վայրէջք են կատարել «Ալագյազ» զորավարժարանում:

Բազմակիլոմետրանոց երթից հետո զինծառայողները բացահայտել են պայմանական հակառակորդի գլխավոր ուժերի դասավորությունը, հանձնել օբյեկտների և ռազմական տեխնիկայի կոորդինատները, շարքից հանել կապի միջոցները, հարձակում կատարել հրամանատարական կետի վրա, վերցրել կարևոր փաստաթղթեր և գերիների:

Տարհանման շրջան դուրս գալու ժամանակ հետախույզները հետ են մղել պայմանական հակառակորդի ստորաբաժանումների գրոհը, կազմակերպել վիրավորների տարհանումը՝ հետագայում ցուցաբերելով նրանց առաջին բուժօգնություն:

Երկկողմ մարտավարական զորավարժություններին մասնակցում է ավելի քան 1,5 հազար զինծառայող և գործի է դրված շուրջ 300 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում ՝ Մի-8ՄՏՎ, Մի-24Պ ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքերի հաշվարկներ:

Այս խորագրի վերջին նյութերը