Լրահոս

14.09.2020 12:13


Երևանում բախվել են Mercedes-ն ու Ford Focus-ը. վերջինս էլ բախվել է փայտյա էլեկտրասյանը

Երևանում բախվել են Mercedes-ն ու Ford Focus-ը. վերջինս էլ բախվել է փայտյա էլեկտրասյանը

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում Աթոյան-Արեշ 15 փողոցների խաչմերուկում բախվել են 61-ամյա Հակոբ Հարությունյանի վարած Mercedes մակնիշի և 62-ամյա Յաշա Բաբայանի վարած Ford Focus մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, իսկ Ford-ն էլ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել փայտյա էլեկտրասյանը։

Փաստի առթիվ նշված դասակում նյութեր են նախապատրաստավում։

Այս խորագրի վերջին նյութերը