Լրահոս

14.09.2020 11:03


3 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 107 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

3 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 107 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում սեպտեմբերի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 107 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 45969-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի:

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 3 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1201-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 34 է, ընդհանուր առողջացածներինը՝ 41693, փաստացի բուժվողներինը՝ 3075: Մեկ օրում արվել է 2631 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 240943 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը