Լրահոս

14.09.2020 09:55


Դանակահարություն Գյումրիում. 34-ամյա երիտասարդ է մահացել, ևս մեկ երիտասարդ վիրավոր է

Դանակահարություն Գյումրիում. 34-ամյա երիտասարդ է մահացել, ևս մեկ երիտասարդ վիրավոր է

Գյումրիում դանակահարություն է տեղի ունեցել, Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխվել երկու երիտասարդներ, նրանցից մեկն արդեն մահացած է եղել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Գյումրի ԲԿ փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը:

«Մեզ մոտ տեղափոխված երիտասարներից մեկն արդեն մահացած էր, մյուսի մոտ ախտորոշվել է գոտկային շրջանի կտրած-ծակած վերք: Վերքը թափանցող չէ, նա հսկողության տակ է: Երիտասարդը վերակենդանացման բաժանմունքում չէ, նրա կյանքին վտանգ չի սպառնում»-ասաց նա

Արմեն Խաչատրյանը նշեց, որ մահացած երիտասարդը 34, իսկ հոսպիտալացվածը 35 տարեկան է:

Այս խորագրի վերջին նյութերը