Լրահոս

13.09.2020 13:06


Մաշտոց պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկում բախվել են՝ Porsche Panamera, Mercedes և Nissan մակնիշի ավտոմեքենաները

Մաշտոց պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկում բախվել են՝ Porsche Panamera, Mercedes և Nissan մակնիշի ավտոմեքենաները

Այսօր, սեպտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում Մաշտոց պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկում, SAS սուպերմարկետի հարևանությամբ, բախվել են՝ Porsche Panamera, Mercedes և Nissan մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Porsche Panamera-ն հաշվառված է Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակչուհի Տաթև Տ․-ի անվամբ։

Այս խորագրի վերջին նյութերը