Լրահոս

12.09.2020 20:37


Փրկարարներն ու ոստիկանները մի քանի ժամ Կիևյան կամրջի տակ որոնում էին ենթադրյալ ինքնասպանություն գործած քաղաքացուն

Փրկարարներն ու ոստիկանները մի քանի ժամ Կիևյան կամրջի տակ որոնում էին ենթադրյալ ինքնասպանություն գործած քաղաքացուն

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Երևանում: Ժամը 01:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ, ինչպես նաև ոստիկանության ծառայողներն ու Երևանի 1-03 շտպաօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Փրկարարները, բժիշկներն ու ոստիկանները 4 ժամից ավել կատարել են որոնողական աշխատանքներ, սակայն պարզվել է, որ ահազանգը չի համապատասխանում իրականությանը, որից հետո որոնողական աշխատանքները դադարեցվել են:

Այս խորագրի վերջին նյութերը