Լրահոս

12.09.2020 20:09


Վաղարշյան-Աղբյուր Սերոբ փողոցների խաչմերուկում բախվել են Toyota Fortuner և Ford մակնիշի ավտոմեքենաները

Վաղարշյան-Աղբյուր Սերոբ փողոցների խաչմերուկում բախվել են Toyota Fortuner և Ford մակնիշի ավտոմեքենաները

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:45-ի սահմաններում Վաղարշյան-Աղբյուր Սերոբ փողոցների խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Toyota Fortuner և Ford մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Բախման հետևանքով էլ Toyota-ն առաջ է ընթացել և մխրճվել ճանապարհին տեղադրված թերթի կրպակի մեջ՝ վնասելով նաև վճարային տերմինալը:

Դեպքի վայրում հավաքված բնակիչները խնդրում էին, որպեսզի ճանապարհային ոստիկանությունը նշված հատվածում արհեստական անհարթություն տեղադրի, քանի որ վթարների պակաս չկա: Իսկ թերթի կրպակի աշխատակցուհին ասում էր. «Հրաշքով եմ պրծել, ներսում նստած էի, մեկել, ասես, երկրաշարժ լիներ, կրպակս տեղից փախներ: Գլուխս բարձրացնեմ, տեսնեմ սպիտակ ավտոն մտել ա կրպակի մեջ: Լավ ա, էդ պահին մարդիկ չեն եղել, հակառակ դեպքում՝ հետևանքները ողբերգական կլինեին»:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը