Լրահոս

12.09.2020 16:38


Բարձր ջերմություն, ցավ և թուլություն. Մարգարիտա Սիմոնյանը պատմել է կորոնավիրուսային պատվաստման կողմնակի բարդությունների մասին

Բարձր ջերմություն, ցավ և թուլություն. Մարգարիտա Սիմոնյանը պատմել է կորոնավիրուսային պատվաստման կողմնակի բարդությունների մասին

«Россия сегодня» միջազգային տեղեկատվական գործակալության և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Instagram-ի իր էջում պատմել է կորոնավիրուսի դեմ պատվաստվելու որոշման և դրանից հետո առաջացած կողմնակի բարդությունների մասին։

Սիմոնյանի խոսքով՝ պատվաստվելուց հետո շատ արագ բարձրացել է ջերմությունը, ունեցել է ցավեր և թուլություն։

«Բժիշկները զգուշացրել էին, որ այդպես կարող է լինել, պարացետամոլ խմցի։ Ջերմությունս 37,6-ից բարձր չի եղել։ Գիշերը դժվար էր, գրեթե չեմ քնել»,-գրել է RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիրը՝ մանրամասնելով, որ հաջորդ առավոտյան ունեցել է 37,2 ջերմություն, ինչպես նաև պատվաստանյութի ներարկման հատվածում ցավ է զգացել։

«Այսօր արդեն ջերմություն չունեմ, և ուսս գրեթե չի ցավում։ Ես չգիտեմ՝ որոնք են պատվաստանյութի երկարաժամկետ հետևանքները և արդյո՞ք դրանք կան: Ես նաև չգիտեմ՝ որոնք են կորոնավիրուսի երկարաժամկետ կողմնակի հետևանքները և արդյո՞ք դրանք կան։ Բայց ես գիտեմ, որ կորոնավիրուսից արդեն շատ մարդիկ են մահացել, իսկ պատվաստանյութից, փառք Աստծո, դեռ ոչ ոք»,-գրել է նա։

Սիմոնյանը վստահեցրել է, որ նպատակ չունի խորհուրդ տալ կամ համոզել պատվաստվել կորոնավիրուսի դեմ, սակայն ինքն արդեն ընդունել է իր որոշումը։

Նրա խոսքով՝ «մի հարկի տակ ապրելով ապրելով չորս երխաների և հինգ թոշակառուների հետ, իրեն չէր կարողանա ներել, եթե վարակը տուն բերեր»։

«Դրա համար էլ մենք Տիգրանի հետ հենց հնարավորություն ունեցանք, կամավորներ դարձանք»,-հայտնել է նա՝ հավելելով, որ ամուսնու մոտ կողմնակի բորդություններ գրեթե չեն առաջացել։

Հիշեցնենք, որ Մոսկվայի բնակիչներին սկսել են պատվաստել կորոնավիրուսի դեմ` դեղամիջոցի հետհաշվառման ստուգումների շրջանակում: Պատվաստանյութը ներարկվում է երկու փուլով: Առաջին փուլում կամավորներին կներարկվի պատվաստանյութի առաջին բաղադրիչը, իսկ 21 օր հետո` երկրորդը: Բաղադրիչները տարբերվում են իրենց բաղադրության մեջ ներառված ակտիվ նյութերով, դա արվում է իմունային պաշտպանությունն ուժեղացնելու համար:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը