Լրահոս

12.09.2020 14:28


Հայաստանում ալկոհոլային թունավորումից մահացածների թիվը հասել է 21-ի

Հայաստանում ալկոհոլային թունավորումից մահացածների թիվը հասել է 21-ի

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 21-ը մահվան ելքով (մահվան ելքով դեպքերն ավելացել են ևս 1-ով), իսկ 25-ը բուժում ստանալուց հետո դուրս է գրվել: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը:

Դժբախտ դեպքերից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը կոչ է անում զերծ մնալ և չօգտագործել անհայտ ծագման, ոչ գործարանային արտադրության ոգելից խմիչք։

Այս խորագրի վերջին նյութերը