Լրահոս

12.09.2020 11:21


3 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 172 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

3 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 172 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում սեպտեմբերի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 172 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 45 675-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 3 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1192-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 171 է, ընդհանուր առողջացածներինը՝ 41 605, փաստացի բուժվողներինը՝ 2878: Մեկ օրում արվել է 3372 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 234631 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը