Լրահոս

11.09.2020 22:17


Մասիսի ոստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափով թմրամիջոց (տեսանյութ)

Մասիսի ոստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափով թմրամիջոց (տեսանյութ)

Հարուցված քրեական գործի շրջանակում, սեպտեմբերի 10-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները խուզարկություն կատարեցին Գետափնյա գյուղի տներից մեկում։

Խուզարկության ընթացքում տանտերը ոստիկաններին ներկայացրեց տարաների մեջ լցված մոտ 181 գրամ դեղնականաչավուն, չորացված-մանրացված, սուր հոտով զանգված։

Ըստ տղամարդու հայտարարության՝ կանեփանման զանգվածն իրենն է, պատրաստել է իր օգտագործման համար։

Նշանակվել են փորձաքննություններ։

Քննությունը շարունակվում է։

Այս խորագրի վերջին նյութերը