Քաղաքական

10.09.2020 10:35


Նիկոլ Փաշինյանի վարկանիշը պատմական հակառեկորդ է սահմանել. «Փաստ»

Նիկոլ Փաշինյանի վարկանիշը պատմական հակառեկորդ է սահմանել. «Փաստ»

«Գաղտնիք չէ, որ պարբերաբար, հատկապես, այսպես կոչված, «ներքին օգտագործման համար», տարբեր կառույցների կողմից անցկացվում են սոցիոլոգիական հարցումներ: «Փաստ» թերթի տեղեկություններով` վերջերս իշխանությունների և մասնավորաբար Նիկոլ Փաշինյանի վարկանիշի հետ կապված նման հարցումներ են անցկացրել ԱՄՆ դեսպանատունը, ԱԱԾ-ն և ընդդիմադիր ուժերից մեկը։

Ըստ մեր աղբյուրների` երեք հարցումների տվյալները գրեթե նույնական են. համաձայն դրանց, Փաշինյանի վարկանիշը գնալով ընկնում է։

Վերջին հարցումների համաձայն` նրա վարկանիշը պատմական հակառեկորդ է սահմանել՝ հասնելով մոտ 17,2 տոկոսի։

Մեր աղբյուրների փոխանցմամբ` այս փաստը լուրջ խմորումների պատճառ է դարձել, մասնավորաբար ԱԱԾ-ում և իրավապահ այլ մարմիններում լրջորեն նվազել է «գնացող» Փաշինյանի քմահաճույքները կատարելու էներգիան, ամերիկյան կողմի՝ նոր ղեկավարով նոր սցենարի փնտրտուքը «թարմ» լիցք է ստացել, իսկ ընդդիմադիր ուժերը նոր թափ են հաղորդում իրենց գործողություններին, այդ թվում՝ հանրահավաքի տեսքով»,-գրում է թերթը:

Այս խորագրի վերջին նյութերը