Աշխարհ

09.09.2020 15:04


Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ իր ընտանիքի մասնակցությամբ ռեալիթի շոուն փակվում Է

Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ իր ընտանիքի մասնակցությամբ ռեալիթի շոուն փակվում Է

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ցնցել Է իր երկրպագուներին՝ Twitter-ում հայտարարելով, որ Keeping Up with the Kardashians՝ Քարդաշյան ընտանիքի մասին կուլտային ռեալիթի շոուն փակվում Է 14 տարի եթերում լինելուց հետո: Դա վերջնականապես տեղի կունենա հաջորդ տարվա սկզբին, երբ կթողարկվի եզրափակիչ եթերաշրջանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«14 տարի անց, 20 եթերաշրջաններ, հարյուրավոր Էպիզոդներ և մի քանի լրացուցիչ շոուներ. մենք ամբողջ ընտանիքով որոշել ենք ավարտել այդ հատուկ ճանապարհորդությունը,-ասվում Է համատեղ հայտարարության մեջ:-Մենք անսահմանորեն շնորհակալ ենք բոլորին, ովքեր մեզ հետևել են այս բոլոր տարիների ընթացքում՝ ինչպես լավ, այնպես Էլ դժվարին ժամանակներում»:

Ռեալիթի շոուն Քիմին և նրա հարազատներին, այդ թվում քույրերին՝ Քորթնիին, Քլոեին, Քայլիին և Քենդալին, օգնել են համաշխարհային ճանաչում ձեռք բերել և հաջող կարիերա ստեղծել նորաձևության և գեղեցկության աշխարհում:

Ու թեև «Քարդաշյան ընտանիքի» ռեալիթի շոուն ավարտվելու համար լուրջ պատճառներ չեն եղել, Daily Mail-ում ճշտում են, որ ծրագրի կազմակերպիչները հարգում են հեռուստաաստղերի որոշումը:

Այս բոլոր տարիների ընթացքում շոուում պատմել են կալիֆոռնիական նշանավոր ընտանիքի անձնական և մասնագիտական կյանքի հանգուցային իրադարձությունների մասին: Քարդաշյաններն իրենց էպիզոդներում պատմել են նաև 2015թ. և 2019թ. Հայաստան այցերի մասին:

Այս խորագրի վերջին նյութերը