Աշխարհ

28.08.2020 15:00


Բացահայտվել են 30 տղամարդու կողմից 16-ամյա դպրոցականի բռնաբարության մանրամասները

Բացահայտվել են 30 տղամարդու կողմից 16-ամյա դպրոցականի բռնաբարության մանրամասները

«Московский комсомолец»-ը նըրկայասցնում է իսրայելական հանգստավայրում 30 տղամարդու կողմից 16-ամյա դպրոցականի բռնաբարության դեպքի մանրամասները:

Ըստ թերթին հասած տեղեկությունների աղջիկը ոստիկանություն է դիմել օգոստոսի 14-ին, ըստ նրա, դրանից երկու օր առաջ ՝ օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերը իրեն խմբով բռնաբարել են Էյլաթի «Կարմիր ծով» հյուրանոցում:

Աղջիկը հյուրանոց է ժամանել ընկերոջ հետ և հանդիպել իրեն ծանոթ երիտասարդներին: Ալկոհոլ խմելուց հետո իրեն վատ է զգացել և բարձրացել է իր սենյակ: Տղամարդկանց խումբը հետևել է նրան և, օգտվելով նրա վիճակից, բռնաբարել 16-ամյա դպրոցականին:

Ի սկզբանե ոստիկանությունը բերման էր ենթարկել երեք կասկածյալի, ապա ևս տասին, իսկ այսօր արդեն ձերբակալվածների թիվը հասել է 20-ի: Միևնույն ժամանակ, ինչպես նշում է «Московский комсомолец» -ը սպասվում են նոր ձերբակալություններ:

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը