Աշխարհ

28.08.2020 07:06


Հենրիխ Մխիթարյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին

Հենրիխ Մխիթարյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի չի մասնակցի Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի՝ Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի հավաքականների հետ հանդիպումներին։ Այս մասին Մխիթարյանը հայտնել է ՀՖՖ-ին` նշելով որ լավ մարզավիճակում չէ։

«Բնականաբար, բոլորին հետաքրքրում է, թե ինչու է ցուցակից բացակայում Հենրիխ Մխիթարյանի անունը: Իմ հետ հեռախոսազրույցում նա նշեց, որ այս պահի դրությամբ չի կարող միանալ հավաքականին, քանի որ վերջին հանդիպումն («Սևիլյայի» դեմ) անցկացրել է օգոստոսի 6-ին, այժմ արձակուրդում է, չի մարզվել լավ մարզավիճակում չէ: Հենրիխն ավելացրեց, որ այսպիսի վիճակում չի կարող ցուցադրել իր ողջ կարողությունները և խոստացավ հոկտեմբերին անպայման միանալ հավաքականին ու խաղալ 100 տոկոսանոց նվիրումով»,-ՀՖՖ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։

Այս խորագրի վերջին նյութերը