Աշխարհ

24.08.2020 09:08


Վրաստանում միկրոավտոբուսը ցած է գլորվել ժայռից. կա 17 զոհ

Վրաստանում միկրոավտոբուսը ցած է գլորվել ժայռից. կա 17 զոհ

Վրաստանի Դուշեթիի մունիցիպալիտետի Շատիլի մոտակայքում մարդատար միկրոավտոբուսը գլորվել է ձորը, մոտ 80 մետր բարձրությունից: Ըստ նախնական տվյալների` միկրոավտոբուսում զբոսաշրջիկներ են եղել:

Ըստ ՆԳՆ-ի տեղեկատվության` վթարի զոհ է դաձել 17 ուղևոր, 3-ին հաջողվել է փրկել: Երեքին տեղափոխել են Թբիլիսիի հիվանդանոցներ, նրանց վիճակը գնահատվում է ծանր:

Տեղում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, կատարվում է մահացածների նույնականացում:

Հետաքննություն է իրականացվում Վրաստանի ՔՕ-ի 276 հոդվածով` «Տրանսպորտային միջոցի շահագործման ընթացքում անվտանգության կանոնների խախտումը»:

Շատիլի գյուղը Վրաստանի հյուսիս-արևելքում է` Խեվսուրեթի պատմական հատվածում, այստեղ բերող ճանապարհը համարվում է ամենավտանգավորը երկրում: Շատիլին հայտնի է միջնադարյան քարե աշտարակներով:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը