Եվ ո՞րն է ՀՀ դիրքորոշումը. բանակցային կարգավորո՞ւմը, ընդամե՞նը
Հայաստանի Անվտանգույթան խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթը, իհարկե, հետաքրքրական էր: Օրինակ, Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության կամ ակտիվացման վերաբերյալ գնահատականների պահով: Այդ գնահատականներն ինչ-որ տեղ կարելի է ժամանակի մեջ ուշացած համարել, ասենք՝ ԱԽ նիստն էլ (ի վերջո, սահմանի Տավուշի հատվածում ընթացող մարտերի ժամանակ կամ անմիջապես դրանից հետո էլ կարելի էր ԱԽ նիստ անել, բայց դա դեռ թողնենք): Թեպետ, սա այն դեպքերից է, որ կարելի է ասել՝ լավ է ուշ, քան՝ երբեք:
Արևմտյան հարևանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը, ի մասնավորի, նկատել է, որ Թուրքիայի ապակայունացնող և ապակառուցողական գործունեությունն էական անհանգստություններ և մտահոգություններ է առաջացնում ինչպես Մերձավոր Արևելքի, այնպես էլ Եվրասիական տարածաշրջանի, այնպես էլ Եվրոպական տարածաշրջանի մեր գործընկերների մոտ:
Նորմալ է: Կարող էր և ավելի խիստ գնահատական լինել: Ինչևէ:
Առավել հետաքրքրական թվացին, ինչպես Փաշինյանն է բնորոշել՝ «Տավուշի հաղթական մարտերի» առնչությամբ հատկապես Արցախի հիմնախնդրի վերաբերյալ հնչեցրած ձևակերպումները: Տավուշի սահմանագոտում հուլիսին ծավալված մարտական գործողությունները, Նիկոլ Փաշինյանի խոսքով, ապացուցեցին, որ Հայաստանի հետ պետք չէ խոսել ուժի դիրքերից և, «որ Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում: Կարծում եմ՝ ժամանակն է, որ Ադրբեջանի իշխանությունը սա ընդունի, որովհետև նախկինում բազմիցս ասել եմ, որ եթե Ղարաբաղի հարցն ունի ռազմական լուծում, ուրեմն Արցախի ժողովուրդը կարող է արձանագրել, որ ինքը վաղուց այդ հարցը լուծել, ավարտել է»:
Առհասարակ, չավարտված պատերազմի կամ հարաբերականորեն հրադադարի պայմաններում այնքան էլ համոզիչ չի հնչում «հարցը չունի ռազմական լուծում» ձևակերպումը: Ի դեպ, այդ արտահայտությունը հնչել է և անցած տարիներին, բազմիցս: Սա հետաքրքիր է այնքանով, որ Արցախի խնդրի ամբողջ ընթացքը, սկսած՝ 1988-91 թթ. ԽՍՀՄ շրջանակներում քաղաքական պայքարից, ինքնապաշտպանական մարտերից, 1992-94թթ. ադրբեջանական կոմից սանձազերծած լայնածավալ պատերազմից, վերջացրած 2010-ականների կեսերից հակառակորդի ծավալած դիվերսիոն-դիպուկահար «սահմանային պատերազմով», «ապրիլյան պատերազմով» ու «Տավուշի մարտերով» հենց հակառակի ապացույցն են: Այն, որ խնդիրն ունի ռազմական լուծում, թշնամին է շարունակաբար գնում այդ «լուծմանը»: Մեզ համար այդ «լուծումը» թշնամուն խաղաղություն պարտադրելն է:
Ընկալման խնդիր է, անշուշտ, բայց հարցը դեռ որ հենց միայն ռազմական լուծում է ունեցել:
Ամենից կարևորը: Նիկոլ Փաշինյանը հայտարարում է. «Շատ կարևոր է արձանագրել, որ Հայաստանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ կառուցողական, և մեր դիրքորոշումն է, որ, այո՛, Արցախի հարցը պետք է կարգավորվի խաղաղ բանակցային ճանապարհով, և Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը, ըստ էության, միշտ էլ եղել է սա, ընդ որում՝ անկախ կառավարությունների և իշխանությունների քաղաքական ծագումնաբանությունից»:
Կներեք, իսկ ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը: Փաշինյանի ասածից դուրս է գալիս, որ Հայաստանի դիրքորոշումը այն է, որ խնդիրը պետք է կարգավորվի խաղաղ բանակցային ճանապարհով:
Սա դիրքորոշո՞ւմ է: Սա ընդամենը հարցի քաղաքական լուծման (բանակցությունների) կողմ լինելու մասին հայտարարություն է: Դրա այլընտրանքը բանակցույթուններից դուրս գալը և պատերազմ հայտարարելը կամ վերսկսելն է, առհասարակ, մի բան, որ անգամ ագրեսոր Ադրբեջանը, իր խավիարային դիվանագիտությամբ հանդերձ, ձգտում է գոնե պաշտոնապես չանել, «միջազգային հանրության» համարժեք վերաբերմունքը չստանալու համար:
Դիրքորոշումը, գոնե տողերիս հեղինակի պատկերացմամբ մի փոքր այլ բան է: Օրինակ այն, որ Հայաստանը, որպես Արցախի անվտանգության երաշխավոր և բանակցույթուններում ներկայացնող (առայժմ) շեշտում է Արցախի հայության ինքնորոշման անկապտելի իրավունքի անվերապահ ճանաչումը (այդ թվում՝ միջազգային ճանաչումը), պնդում է անվտանգության ապահովման ձևավորված գոտու պահպանման անհրաժեշտությունը, Արցախի ինքնիշան, ժողովրդավարական հանրապետության անվտանգության ապահովման միջազգային լրացուցիչ երաշխիքների ապահովում, բոլոր խնդիրների միաժամանակյա համաձայնեցում և ընդունում («փաթեթային տարբերակ»):
Ի դեպ, հետաքրքիր է, որ Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչները, լինի վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, լինի՝ ԱԳ նախարարը, խոսում-խոսում են, բայց հատուկ չեն ընդգծում ինքնորոշման իրավունքն ու դրա իրացումը Ադրբեջանի կազմից դուրս: Դա, ի՞նչ է, այդքան դժվա՞ր է, թե՞ բարդ:
Թե՞ հիմա էլ են «վերելակային դիվանագիտության» մեջ: Պարոնայք, ձեր «վերելակի», կներեք, ճոպանն էն գլխից մի թելի վրա էր, իսկ այս վերջին դեպքերից հետո, ընդհանրապես պոկվել է: Ցավոք, «վերելակի» հետ խորտակելով նաև Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները, որոնք այդքան թեթևորեն Նիկոլ Փաշինյանը «թողեց» հենց աշխաբադյան ակնարկված վերելակում: Հիմա ուզում է դրանք վերակենդանացնել: Իսկ պետք չէր ի սկզբանե այդքան թեթևամտորեն դրանք մի կողմ նետել՝ «կիրթ ու կառուցողական» բեղավոր ապիկարի հետ հանդիպման ժամանակ: Պետք չէր նրանից բանակցային գործընթացի վերաբերյալ «տեղեկատվություն» ստանալ: Պետք չէր մեջտեղ բերել անհեթեթ ձևակերպում, թե լուծումը պետք է բավարարի Հայաստանի ժողովրդին, Արցախի ժողովրդին ու Ադրբեջանի: Պետք չէր «խաղաղասիրական» անհեթեթ ակցիաներ անել: Պետք չէր, առհասարակ, հակասական հայտարարություններով խթանել բանակցային գործընթացի տորպեդահարումը, այդպիսով՝ նաև հակառակորդի՝ ռազմական ագրեսիայի դիմելու ախորժակը գրգռել:
Շատ բան «պետք չէր»: Այժմ պետք է, գոնե մեկ անգամ, թեկուզ ձեզ բնորոշ ձևականությամբ, ընդունել ձեր թույլ տված սխալները: Գոնե դրանք չկրկնելու համար:
Դժվար չէ: Դատելով այն բանից, որ Թուրքիայի պահով, օրինակ, քիչ թե շատ օբյեկտիվ գնահատական կարողացել եք արտածել:

Արմեն Հակոբյան