Աշխարհ

19.08.2020 18:00


Ընթանում են «Մատրիցա 4»-ի նկարահանումները. նոր ֆիլմի մասին պատմել է Կիանու Ռիվզը

Ընթանում են «Մատրիցա 4»-ի նկարահանումները. նոր ֆիլմի մասին պատմել է Կիանու Ռիվզը

Կանադացի դերասան Կիանու Ռիվզը Associated Press-ին պատմել է, թե ինչպես են ընթանում «Մատրիցա 4» գիտա-ֆանտաստիկ մարտաֆիլմի նկարահանումերը։

Նա հաստատել է, որ ֆիլմաշարի չորրորդ մասի վրա աշխատանքներն, իսկապես, վերսկսվել են այն բանից հետո, երբ կորոնավիրուսի համավարակի պատճառով կինոարտադրությունը դադարեցվել էր։ Այժմ նկարահանումները կատարվում են Բեռլինուոմ։

«Այս նախագիծը դուր էր գալիս բոլորին։ Ամեն դեպքում, շոու-բիզնեսի ներկայացուցիչները լավ գիտեն՝ ինչպես դուրս գալ բարդ իրավիճակներից։ Այդ իմաստով նրանք լավագույնն են։ Այո՛, մենք անհանգիստ ենք լինում, բայց գիտեք՝ ինչ անել։ Մենք հնարամիտ ենք ու կարողանում ենք մտածել նույն պահի պահին»,- մեկնաբանել է Ռիվզը։

Ծրագրվում էր, որ «Մատրիցա 4» ֆիլմը կթողարկվի 2021թ.-ի մայիսին։ Սակայն համավարակի պատճառով պրեմիերան տեղափոխվել է 2020թ.-ի ապրիլ։ Բացի Ռիվզից՝ ֆիլմում կնկարահանվեն Քերի-Էն Մոսը, Ջադա Պինկետ Սմիթը, Նիլ Պատրիկ Հարիսը, Յահա Աբդուլ Մատին II-ը, որը հայտնի է «Ակվամեն» ֆիլմում կատարած դերով, Ջոնաթան Գրոֆը և այլք։

Այս խորագրի վերջին նյութերը