Լրահոս

15.08.2020 11:19


Ավան թաղամասի «Էվրիկա» խանութի դիմաց բախվել են Mercedes-ը, Nissan-ը, BMW-ն, Honda-ն. վերջինս կողաշրջվել է

Ավան թաղամասի «Էվրիկա» խանութի դիմաց բախվել են Mercedes-ը, Nissan-ը, BMW-ն, Honda-ն. վերջինս կողաշրջվել է

Երեկ՝ օգոստոսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում Ավան վարչական շրջանում՝ «Էվրիկա» խանութի դիմաց, բախվել են Mercedes, Nissan, BMW, Honda մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Honda-ն կողաշրջվել է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ԱԻՆ ՓԾ հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը