Լրահոս

13.08.2020 12:42


Արարատի մարզում բախվել են BMW-ն, Renault Kangoo-ն, Opel Astra-ն և «ԶԻԼ»-երը. ճանապարհին թափված ձմերուկների պատճառով երթևեկությունը դարձել էր անանցանելի. կա վիրավոր

Արարատի մարզում բախվել են BMW-ն, Renault Kangoo-ն, Opel Astra-ն և «ԶԻԼ»-երը. ճանապարհին թափված ձմերուկների պատճառով երթևեկությունը դարձել էր անանցանելի. կա վիրավոր

Երեկ՝ օգոստոսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 35 կմ հատվածում՝ Տափերական գյուղի վարչական տարածքում. բախվել են Եղեգնաձոր քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Լյուդվիգ Հակոբյանի վարած «ԶԻԼ ՄՄԶ 45021» մակնիշի, Այգավան գյուղի բնակիչ՝ 27-ամյա Սարգիս Աղաջանյանի վարած Opel Astra մակնիշի, Երևանի բնակիչ՝ 40-ամյա Վահագն Հակոբյանի վարած BMW 318 մակնիշի, Արարատի մարզի բնակիչ՝ 28-ամյա Գևորգ Իսկանդարյանի վարած Renault Kangoo մակնիշի և Գետափ գյուղի բնակիչ՝ 43-ամյա Հովհաննես Եղոյանի վարած «ԶԻԼ ՄՄԶ 4509» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Վ. Հակոբյանի ուղևոր՝ Վայոց Ձորի մարզի բնակիչ, 42-ամյա Ք. Ավագյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկի մեջ բարձված ձմերուկներն ամբողջովին թափվել, փակել են ճանապարհը։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Փրկարարները քաղաքացիների օգնությամբ ճանապարհից հավաքել են թափված ձմերուկները, հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու փակել գազաբալոնը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները, ավտոմեքենաներն էլ դեպքի վայրից հեռացնելուց հետո հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ։

Վարորդներից Վ. Հակոբյանը «Mobile centre»-ի տնօրեն է, իսկ Գ. Իսկանդարյանը՝ Շահումյան գյուղի արվեստի դպրոցի պահակը։

Այս խորագրի վերջին նյութերը