Քաղաքական

11.08.2020 14:27


Ոստիկանները Նարեկ Սամսոնյանին անհայտ ուղղությամբ տարան. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)

Ոստիկանները Նարեկ Սամսոնյանին անհայտ ուղղությամբ տարան. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)

Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով ես նկատեցի, որ այստեղ Նարեկ Սամսոնյանի և ոստիկանի միջև միջադեպ էր տեղի ունենում. այս մասին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի ժամանակ տեղեկացնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Նարեկ Սամսոնյանի պնդմամբ` ոստիկանության լեյտենանտը ավտոմեքենայում ընտանիքի անդամի հետ գտնվելիս դիմակ չկրելու համար Նարեկ Սամսոնյանին ակտավորելուց հետո մեքենայի դիմացն է փակել, և Նարեկ Սամսոնյանը հարց է ուղղել, թե ինչ իրավունքով է ոստիկանը այդպես վարվել և մեղադրել է ոստիկանության ծառայողին անօրինականության մեջ:

Դրանից հետո եկել է ոստիկանության մայորը, խոսել են և առաջարկել դիտել տեսանյութը: Դրանից հետո ոստիկանության ծառայության «կարմիր բերետավորները» եկան և Նարեկ Սամսոնյանի թևերը մտնելով` նրան մտցրին իրենց մեքենա, ես մոտեցա հարցրի` արդյո՞ք քաղաքացին ձերբակալված է, եթե այո, ապա ինչ հիմքով, ինձ պարզաբանեցին, որ հրավիրվում է Ոստիկանություն»,-պատմել է Ռուբեն Մելիքյանը:

Նա նշել է, որ ինքը չիմացավ հրավերը ընդունվեց, թե չընդունվեց, նրա խոսքով` սովորաբար հրավերի ժամանակ ոստիկանները թևերը չեն մտնում:

«Անհայտ ուղղությամբ Նարեկ Սամսոնյանին տարան: Եթե հայտարարում են, որ մարդը ձերբակալված է, բերման ենթարկված է, դա եղավ ոստիկանական գործողություն, բայց եթե առանց իրավական հիմք ներկայացնելու տանում են, շատ կներեք, դա համազգեստ հագած բանդայի գործողություն է, դժվար է դիտել իրավական համակարգի շրջանակում: Ոստիկանները նույնիսկ չպարզաբանեցին, թե որտեղ են տարել Նարեկ Սամսոնյանին»,-տեղեկացրեց Ռուբեն Մելիքյանը:

Այս խորագրի վերջին նյութերը