Աշխարհ

10.08.2020 15:29


Մինսկում բերման է ենթարկվել Հայաստանում տավուշյան իրադարձությունները լուսաբանող հայտնի ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը (տեսանյութ, լուսանկար)

Մինսկում բերման է ենթարկվել Հայաստանում տավուշյան իրադարձությունները լուսաբանող հայտնի ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը (տեսանյութ, լուսանկար)

Նախորդ գիշերը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում բերման է ենթարկվել հայտնի ռուսաստանցի ռազմական լրագրող, WarGonzo նախագծի հեղինակ, «Русская Весна» լրատվամիջոցի թղթակից Սեմյոն Պեգովը:

«Այս տեսանյութում պատկերված են իմ ընկերոջ ու եղբոր, լրագրող Սեմյոն Պեգովին բերման ենթարկելու կադրերը: Նրան քարշ են տալիս գետնով՝ ձեռքերից բռնած: Գիշերվանից նրա մասին տեղեկություն չկա: Նրա հեռախոսն անհասանելի է»,-հայտնում է «Русская Весна»-ն՝ «Комсомольская правда»-ի ռազմական թղթակից Ալեքսանդր Կոցին հղելով:

«Русская Весна»-ն նաև կոչ է անում ՌԴ ԱԳՆ-ին ուշադրություն դարձնել Բելառուսում լրագրողների իրավունքների կոպիտ խախտումների վրա:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Սեմյոն Պեգովը ժամանել էր Հայաստան, որտեղ հայ-ադրբեջանական սահմանից՝ Տավուշից լուսաբանում էր հուլիսյան իրադարձությունները:

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը