Քաղաքական

10.08.2020 14:01


Ռազմական ոստիկանության նորանշանակ պետը վարակվել է կորոնավիրուսով

Ռազմական ոստիկանության նորանշանակ պետը վարակվել է կորոնավիրուսով

ArmLur.am-ի տեղեկություններով, Ռազմական ոստիկանության նորանշանակ պետ Աշոտ Զաքարյանը վարակվել է կորոնավիրուսով: Կայքի հետ զրույցում նա հաստատել է տեղեկությունը՝ ասելով, թե այս պահին գտնվում է Վանաձորի հիվանդանոցում: Զաքարյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, թե ջերմել է եւ դրանից հետո է տեղափոխվել հոսպիտալ:

Նկատենք, որ նա իր պաշտոնին նշանակվեց օգոստոսի 6-ին: Եվ այստեղ ուշագրավն այն է, որ նշանակման օրվանից ի վեր Աշոտ Զաքարյանը դեռևս աշխատանքի չի գնացել, քանի որ հենց նշանակման օրն էլ մեկուսացած է եղել:

Այս խորագրի վերջին նյութերը