Լրահոս

08.08.2020 11:08


Երասխ-Տիգրանաշեն ավտոճանապարհին բախվել են «Toyota Ipsum» և «Hyundai Elantra» մակնիշների ավտոմեքենաները․ կա 1 զոհ և 6 տուժած

Երասխ-Տիգրանաշեն ավտոճանապարհին բախվել են «Toyota Ipsum» և «Hyundai Elantra» մակնիշների ավտոմեքենաները․ կա 1 զոհ և 6 տուժած

Օգոստոսի 8-ին, ժամը 08։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երասխ-Տիգրանաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Toyota Ipsum» և «Hyundai Elantra» մակնիշների ավտոմեքենաները։

Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և վեց տուժած։

Այս խորագրի վերջին նյութերը