Լրահոս

08.08.2020 10:44


Այրվել են ավտոմեքենա և մոտ 25 հա խոտածածկույթ (տեսանյութ)

Այրվել են ավտոմեքենա և մոտ 25 հա խոտածածկույթ (տեսանյութ)

Օգոստոսի 7-ին, ժամը 14։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տիգրանաշեն գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:45-ին, մարվել` 20:35-ին: Այրվել են «Dodge Caliber» մակնիշի ավտոմեքենան և մոտ 25 հա խոտածածկույթ:

Այս խորագրի վերջին նյութերը