Աշխարհ

07.08.2020 22:20


Թուրքական լիրան արժեզրկման պատմական ռեկորդ է գրանցել

Թուրքական լիրան արժեզրկման պատմական ռեկորդ է գրանցել

Թուրքական լիրան շարունակում է արժզրկվել ամերիկյան դոլարի նկատմամբ։ Երեկ՝ օգոստոսի 6-ին, դոլարի փոխարժեքը հասել էր 7.28 լիրայի, ինչը գրանցվել էր որպես լիրայի արժեզրկման պատմական ռեկորդ։

Այսպիսով տարեսկզբից լիրան դոլարի նկատմամբ արժեզրկվել ավելի քան 22 տոկոսով։

Թուրքիայի ֆինանսական ոլորտի պատասխանատուների անցկացրած խորհրդակցություններից հետո այսօր կեսօրին այդ երկրի Կենտրոնական բանկը լիրայի դիրքերն ամրապնդելու ուղղությամբ որոշ միջամտություններ է արել շուկայում։ Դրանից հետո լիրայի դիրքերը աննշան կերպով բարելավել են, սակայն հայտնի չէ, թե ԿԲ-ի քայլերի ազդեցությունը ինչքան ժամանակ կպահպանվի։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը