Աշխարհ

07.08.2020 19:17


Վանի ափամերձ տարածքներում այսուհետ կհերթապահեն հեծյալ ժանդարմները

Վանի ափամերձ տարածքներում այսուհետ կհերթապահեն հեծյալ ժանդարմները

Թուրքիայի Վան նահանգի Էդրեմիթ շրջանում ստեղծվել է հեծյալ ժանդարմների ստորաբաժանում։ Նրանք կհերթապահեն հատկապես Էդրեմիթի առափնյա մարդաշատ տարածքներում և զբոսայգիներում։ Անհրաժեշտության դեպքում նման ծառայություն կստեղծվի նաև Վանի այլ շրջաններում։

Ներկա պահին ստորաբաժանումն ունի 4 ձի, նախատեսված է ձիերի թիվը հասցնել 10-ի։ Հեծյալ ժանդարմներն առայժմ երկուսն են, նրանք արդեն սկսել են հերթապահությունը։ Ձիավորներն անմիջապես առաջացրել են տեղի բնակիչների և հանգստացողների հետաքրքրությունը, ովքեր սկսել են լուսանկարվել նրանց հետ։

Հեծյալ ժանդարմների ստորաբաժանում ստեղծելը հատկապես նպատակահարմար է այնպիսի մարդաշատ վայրերում կարգուկանոն ապահովելու համար, որտեղ պարեկային մեքենաները մտնել չեն կարող։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը