Լրահոս

06.08.2020 12:29


Հոգեկան առողջության կենտրոնում արված հետազոտությունը Covid-19-ի 25 ասիպմտոմ դեպք է հայտնաբերել

Հոգեկան առողջության կենտրոնում արված հետազոտությունը Covid-19-ի 25 ասիպմտոմ դեպք է հայտնաբերել

Առողջապահության նախարարության ենթակայության տակ գնտվող հոգեկան առողջության կենտրոններից մեկում արված հետազոտությունը Covid-19-ի 25 ասիմպտոպ դեպք է հայտնաբերել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 6-ին տեղի ունեցած գործադիրի նիստում ասաց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ նմուշառում էր կատարվել 350 անձի շրջանում:

«Վերջին մի քանի օրվա մեջ մեր համակարգի հոգեկան առողջության կենտրոններից մեկում 350 հոգուց 25 դրական դեպք ենք հայտնաբերել, որոնք որևէ գանգատ չեն ունեցել»,-ասաց Թորոսյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ, եթե հետազոտություն չիրականացվեր, ենթադրվում է, որ 25-ը կդառնար 50, 50-ը՝ 100 և այդպես շարունակ:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ կառավարությունը կորոնավիրուսի դեպքերի հայտնաբերման ռազմավարության մեջ փոփոխություն է կատարելու, որով Առողջապահության նախարարությունն ավելի մեծ նախաձեռնողականություն կցուցաբերի մեծ կոլեկտիվներում և ռիսկային տեղերում կորոնավիրուսի նմուշառումներ կատարելու հարցում:

Այս խորագրի վերջին նյութերը