Լրահոս

06.08.2020 09:58


Լոռիում BMW-ն, մոտ 110 մետր գլորվելով, կողաշրջված հայտնվել է դաշտում. մահացածն ու 4 վիրավորներից 3-ը զինծառայողներ են

Լոռիում BMW-ն, մոտ 110 մետր գլորվելով, կողաշրջված հայտնվել է դաշտում. մահացածն ու 4 վիրավորներից 3-ը զինծառայողներ են

Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 06։50-ի սահմաններում BMW 320 մակնիշի 49 AN 449 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհի՝ Հարթագյուղ գյուղի վարչական տարածքում դեպի Սպիտակ ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 110 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում, տեղեկացնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 5 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն, որոնցից մեկը մահացել է, իսկ երկուսը գտնվում են ծայրահեղ, երկուսը՝ ծանր կայուն վիճակում։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Սպիտակի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Վիրավորներից մի քանիսը հայտնվել են դրսում՝ կողաշրջված ավտոմեքենայից տարբեր մետր հեռավորության վրա։

Կայքի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորներից երեքը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող, իսկ նշված ավտոմեքենան շահագործվում է որպես տաքսի:

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ վթարը տեղի է ունեցել Լուսաղբյուր գյուղի մոտակայքում, «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 100 մ) և շրջված հայտնվել դաշտամիջյան հատվածում, ինչի հետևանքով Սպարտակ Ա․-ն (ծնված 1997 թ․) տեղում մահացել է, իսկ Ալբերտ Ս․-ն (ծնված 1998 թ․), Արտուշ Ն․-ն (ծնված 1991 թ․), Մանուկ Մ․-ն (ծնված 1989 թ․) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վանաձորի ԲԿ։

Բժիշկները Մանուկ Մ․-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության։

Այս խորագրի վերջին նյութերը