Լրահոս

05.08.2020 16:01


Երևանում 24-ամյա վարորդը՝ Mercedes-ով ոստիկանության Շենգավիթի բաժնի դիմաց ոստիկանական ավտոմեքենաների ջարդի հեղինակ

Երևանում 24-ամյա վարորդը՝ Mercedes-ով ոստիկանության Շենգավիթի բաժնի դիմաց ոստիկանական ավտոմեքենաների ջարդի հեղինակ

Այսօր՝ օգոստոսի 5-ին, Երևանում, ժամը 04։10-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 24-ամյա Վ․ Շահբազյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է Գարեգին Նժդեհի փողոցում՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի դիմաց կայանված Safe Samand Gaz 322132 մակնիշի ավտոմեքենաներին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը վթարի հետևանքով վարորդ Վ. Շահբազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է նաև վարորդի սթափության աստիճանը, վնասված ավտոմեքենաներն էլ հաշվառված են ոստիկանության հաշվեկշռում։

Այս խորագրի վերջին նյութերը