Լրահոս

05.08.2020 10:22


Հրազդանում 40-ամյա վարորդը Wolksvagen-ով տապալել է էլեկտրասյունն ու բախվել հսկայական եղևնուն. կան զոհեր, որոնցից մեկը ավագ հարկադիր կատարող էր

Հրազդանում 40-ամյա վարորդը Wolksvagen-ով տապալել է էլեկտրասյունն ու բախվել հսկայական եղևնուն. կան զոհեր, որոնցից մեկը ավագ հարկադիր կատարող էր

Երեկ՝ օգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:40-ի սահմաններում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում՝ «Աղբյուրակ» թաղամասից դեպի «Կենտրոն» թաղամաս ընթանալիս, Հրազդան քաղաքի բնակիչ, 40-ամյա Հովհաննես Վարդանյանը Wolsvagen Passat մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին, առաջ ընթանալով բախվել էլեկտրասյանը և կրկին առաջ ընթանալով բախվել հսկայական եղևենուն:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևորներ, Հրազան քաղաքի բնակիչներ, 41-ամյա Կ․ Սարգսյանը, և 40-ամյա Ա․ Ալեքսանյանը տեղում մահացել են, իսկ վարորդ, Հ Վարդանյանը, ում ավտոմեքենայից մահացածների հետ մեծ դժվարությամբ դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, օպերատիվորեն ժամանած Հրազդանի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադի կողմից տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ կարճ ժամանակ անց գիտակցության չգալով մահացել է:

Բախման հետևանքով էլեկտրասյունը տապալվել է և օպերատիվորեն ժամանել էին նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչներն ու Հրազդանի քաղաքապետարանի աշխատակիցները:

Քննիչների կողմից դեպքի վայրի զննությունից հետո քննիչի հանձնարարականով ավտեմեքենան, որը վերածվել է մետաղե ջարդոնի, քարշակով տեղափոխվեց ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք, որից հետո փրկարարները կատարեցին ճանապարհի լվացման աշխատանքներ:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածներից Կ. Սարգսյանն աշխատում էր ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման Կոտայքի մարզային բաժնում որպես ավագ հարկադիր կատարող:

Այս խորագրի վերջին նյութերը