Լրահոս

03.08.2020 22:35


Մասիսի ոստիկանները բնակիչներից մեկի տանը կանեփի 852 բույս և 144 գրամ մարիխուանա են հայտնաբերել (տեսանյութ)

Մասիսի ոստիկանները բնակիչներից մեկի տանը կանեփի 852 բույս և 144 գրամ մարիխուանա են հայտնաբերել (տեսանյութ)

Հուլիսի 29-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արարատի մարզի Գետափնյա գյուղի 49-ամյա մի բնակիչ տան հողամասում կանեփ է աճեցնում, իսկ տանը պահում է բույսի չորացված զանգված։

Քրեական հետախույզները, տեղեկությունը ստուգելու նպատակով, այցելել են նշված հասցե ու բաց դարպասից տեսել հողամասում աճած կանեփի բույսերը։ Այս փաստով նախապատրաստված նյութերով զննվել է տան տարածքն ու հայտնաբերվել 1-3 մետր բարձրության կանեփի 852 թուփ։ Տան բակի տարբեր հատվածներից հայտնաբերվել է նաև կանեփի մոտ 144 գրամ չորացված զանգված։

Հայտնաբերվածը վերցվել է փորձաքննության ուղարկելու համար։

Քննությունը շարունակվում է։

Այս խորագրի վերջին նյութերը